ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ուկրաինայում այսօր սգո օր է

Ուկրաինայում այսօր սգո օր է
08.12.2019 | 22:36

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 8-ը սգո օր է հայտարարել՝ Օդեսայում ողբերգական միջադեպի կապակցությամբ:
Օդեսայի ուսումնական հաստատություններից մեկում դեկտեմբերի 4-ին հրդեհի հետևանքով 4 մարդ է զոհվել: Հարուցվել է քրեական գործ, նախաքննություն է ընթանում:

Դիտվել է՝ 636

Մեկնաբանություններ